Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Գոռ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Ես չգիտեմ, թե վարչապետի հետ հանդիպումը ինչ արդյունք կտա, չգիտեմ, թե վերջնական ինչ որոշում կկայացվի Ամուլսարի հարցով, բայց փաստացի էդ թեմայով որոշ գրառումներ ու մեկնաբանություններն ուղղակի զարմանք են առաջացնում:
«Սաղ բնապահպան են դարձել… ես ոլորտի մասնագետ չեմ…դու ոլորտի մասնագե՞տ ես, որ խոսում ես…» ու նման ոճի մեջ մեկնաբանությունները գուցե և այդքան զարմանք չառաջացնեին, եթե դրանք չարվեին հեղափոխական համարվող ու ներկայումս էլ, այսպես ասած` իշխանական թևում տարբեր աստիճաններ զբաղեցնող մարդկանց կողմից: Ավելին, էս ամենը ոչ միայն զարմանք, այլ նաև դեժավյուի էֆեկտ ու դրա հետ մեկտեղ մի շարք հարցեր են առաջացնում: Կներեք, իսկ տրանսպորտի թանկացման ժամանակ փողոց դուրս եկած մարդիկ բոլորն անխտիր ոլորտի մասնագե՞տ էին, «ԴԵՄ ԵՄ»-ի ժամանակ էին բոլորը ֆինանսի՞ստ, թե՞ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ բոլորն էլեկտրիկ էին, իսկ գուցե՞ 2008-ի կամ 2018-ի գարնանը փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր մարդիկ էին քաղաքագիտության դոկտոր կամ կուսակցական գործիչ…
Հաջորդը: Հետհեղափոխական շրջանում ժողովրդի կողմից հայտնի տարբեր անձանց նկատմամբ քրեական և դատավարական վարույթներ են ընթանում և այդ ընթացքում ժողովրդի մի զգալի մասը ինչ լուտանք ու մեղադրանք ասես չի տեղում էդ մարդկանց գլխին(ըստ իս՝ մեծ մասամբ տեղին), բա ինչու՞ չեք հայտնվում ու կոչ անում մարդկանց, որ պահպանեն անմեղության կանխավարկածը և ընդանրապես աշխատեն կարծիք չհայտնել, որովհետև ոլորտի մասնագետ չեն…էս հարցերի շարքը իհարկե էլի կարելի է շարունակել, անցնելով ավելի բարդ, քաղաքական և աշխարհաքաղաքական հարցերի, բայց էսքանով սահմանափակվենք ու ասենք, որ երկակի ստանդարտները հեչ լավ բան չեն…
P.S.=> Անցած տարի գարնանը, երբ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց քաղաքական պայքարի, նրանց մեծ մասը ոչ քաղաքական գործիչ էր, ոչ քաղաքական շահ էր հետապնդում, ոչ էլ ձեր կուսակիցն էր, բայց արդյունքում եղավ այն`ինչ եղավ, ու էդ եղածի շնորհիվ է, որ ձեզանից ոմանք հայտվեցին այնտեղ, որտեղ հիմա են ու թե կոմպետենտության տեսանկյունից ենք նայում, ասեմ, որ քաղաքացիների մոտ ավելի շատ են էդ հարցերը…»։

