ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է,որ պայմանագրային զինծառայողը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը զինծառայող կնոջ հետ նույն զորամասում ծառայությունը կազմակերպելու հարցում։
Նա տեղեկացրել է, որ 2019 թվականի սեպտեմբերին ծառայողական անհրաժեշտությունից ելնելով իրեն տեղափոխել են ծառայության այլ զորամաս, սակայն կնոջը չեն տեղափոխել: Արդյունքում, իր և կնոջ ծառայության վայրերի միջև հեռավորության պատճառով չի կարողանում տեսակցել ընտանիքին:
Մարդու իրավունքների պաշտպանը ամուսինների ծառայությունը նույն զորամասում ապահովելու առաջարկով գրություն է հասցեագրվել Պաշտպանության նախարարությունից։ Համագործակցության արդյունքում որոշում է կայացվել ամուսինների ծառայությունը կազմակերպել նույն զորամասում: