Կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է ակտիվ ներգրավվել պատվաստումային գործընթացում՝ դրանով իսկ կանխելով հիվանդացության տարածումը և դրա հետևանքով առաջացող մահվան դեպքերը: Պատվաստվե՛ք՝ պաշտպանելով Ձեզ և Ձեր մտերիմներին: Այդ մասին հայտարարություն է տարածել առողջապահության նախարարությունը։
COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են ինչպես պոլիկլինիկաներում, այնպես էլ պատվաստումային շարժական կայաններում:
Կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ շարժական պատվաստումային կետերի տեղակայման հասցեներն են․
Երևան
Հյուսիսային պողոտա,
«Կասկադ համալիրի» հարակից տարածք,
«Մալիբու» սրճարանի հարակից տարածք,
«Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի հարակից տարածք,
«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց,
«Երևանի 2800-ամյակի այգու» հարակից տարածք,
«Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածք,
«Դալմա Գարդեն» մոլ,
«Մեգամոլ» առևտրի կենտրոն։
Շիրակի մարզ
Գյումրու Վարդանանց հրապարակ
Լոռու մարզ
Վանաձորի Հայքի հրապարակ
Տավուշի մարզ
Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ»։