fbpx
Հասարակություն

Քննարկվել են Տավուշում գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսի հետ: Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից, հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր։

Պասկալ Բոկկերսը ներկայացրել է մարզում իրականացված ծրագրերը: Այնուհետև քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում մարզում դրական տեղաշարժերը և մի շարք այլ նախագծեր, որոնք առաջիկայում ևս կիրականացվեն։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզպետարանի և Հայաստանում ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության համագործակցության արդյունքում արդեն մարզում մի շարք ծրագրեր են իրականացվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ