ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ ՀՀ-ում շարունակվում են անակնկալ ստուգայցերը և կասեցումները:
«Քաղաքացիների ահազանգերը՝ տնտեսավարողների կասեցման հիմք․ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը և կասեցումները
ԱԱՏՄ թեժ գծին ահազանգող քաղաքացիներն իրենց նկատած խախտումները թույլ տված տնտեսավարողներին կարող են գտնել կասեցվածների ցանկում․ մայրաքաղաքում և մարզերում այսօր ևս ժամանակավորապես արգելվել է տասնյակ տնտեսավարողների գործունեությունը։ Որոշների աշխատանքի արգելքն արդեն 48 և ավելի ժամով է։
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերջին շրջանի ուժեղացված վերահսկողական աշխատանքները շարունակվում են։ Խախտումներ թույլ տված հարյուրավոր տնտեսավարողների գործունեությունը պարետի որոշմամբ կասեցվում է։
Դիտարկումները փաստում են, որ վերջին շրջանում տնտեսավարողներն ավելի զգուշավոր են և անվտանգության նորմերի պահպանմանն առավել բարեխղճորեն են մոտենում։ Միաժամանակ, ամենահաճախ նկատվող խախտումներից են շարունակում մնալ մարդկանց կուտակումները և հերթերի թերի կառավարումը։ Այս առումով մեծ է նաև մարդկանց պատասխանատու մոտեցման կարևորությունը։
Անվտանգության խստացված նորմերի պահպանումը ենթակա է պարտադիր կատարման։ Դրանց խախտումները բացառելու նպատակով ԱԱՏՄ մասնագիտական խմբերը նաև խորհրդատվություն են տրամադրում տնտեսավարողներին, մասնավորապես, տեղեկացնելով, որ ՀՀ պարետի թիվ 110 որոշմամբ սահմանվել են անձնակազմի ջերմաչափման և առողջական վիճակի վերաբերյալ զննման արդյունքների գրանցման, ինչպես նաև ախտահանման գործընթացի վերաբերյալ գրանցումների գրանցամատյանների ձևեր։ Սա կարևոր է այն առումով, որ խախտումների զգալի մասը հենց այս գրանցումներին են առնչվում։
Միաժամանակ, մշտադիտարկման աշխատանքների ընթացքում մանրամասնվում է, որ ձեռնոցի պարտադիր պահանջը հանվել է գործունեության լայն ոլորտների համար՝ որոշ բացառություններով»,-ասվում է գրառման մեջ։
https://www.facebook.com/hlib.am/videos/312225073134798/?__xts__[0]=68.ARBsh3xRypLa_PgLLUUv7kO3jVfOyLByJgjfJppjDp6CURvM-fcEu4oZ2x-ahJWc5LmCPMkvWASZfoqjmfgU_11DW7lk-CVP-NioLQqo7YlovJ2o2IJMlNPNbCylzwv5otBOp-_Y7WZPVgazlNgFIUQ6uwzhH1FXQha-_TZdM8UXchDyXt9LXiuaeira4Ysk0oskNlJLCpef18hSFKIe7OHMzzH01sabwjfVSEPaMwIs39k2y_-YjG3I5_5FuZF9Vbdnbhoyk_f8to7slddvbhxQ-dXGK_hrQ3pMz9ZSqImgOLmmI8rBXyS3cg1JqkHd1VLgtch1NbTQqP8JWD2T52fpFMP31ouIons&__tn__=-R
