Վերջին օրերում քաղաքացիները դժգոհություն են հայտնում, որ ՊԵԿ-ը հավուր պատշաճի չի կարողանում իրականացնել իր գործառույթները վերահսկողության մասով, իսկ բիզնեսները դժգոհ են, որ հարկային բեռը ծանր է և դեռ չի արվում ամենը, որպեսզի իրավիճակը թեթևանա։
Երեկ հանդիպեցի այս խնդիրներին վերաբերվող ֆեյսբուքյան գրառամնն ու մեկնաբանությանը, որը կատարվել էր «Քաղաքացու որոշում» կուսակցության վարչության անդամ Գարեգին Միսկարյանի ֆեյբուքյան էջում, ինչին արձագանքել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
Այս պատասխանով Անանյանն ընդգծում է, որ ՊԵԿ-ը ՀԴՄ սարքավորումները վերահսկելու համար պետք է յուրաքանչյուր սարքի կողին ունենա մեկական աշխատակից։ Հետևաբար, ՊԵԿ նախագահի ասածը փաստում է, որ կամ այդ սարքավորումների կիրառումը արդյունավետ չէ, կամ ինքը չի պատկերացնում, թե ինչպես կարելի է իրականացնել հարկային ծառայությունը։
Ինձ համար անհասկանալի է մնում, թե ինչու՞ նրանք չեն փոխարինում ՀԴՄ սարքավորումներն այն համակարգով, որն առաջարկում էր մասնագիտությամբ տնտեսագետ, ֆինանսիստ «Էլեկտրիկ Երևան» ՀԿ նախագահ Նարեկ Այվազյանը, ինչի մասին Azat.tv-ին մի քանի անգամ հրապարակումներ է արել։
Հավանաբար Անանյանը հետևում է ինչ-որ նեղ շահերի, որոնք թույլ չեն տալիս կիրառությունից հանել սարքավորումներն ու համակարգը դարձնել էլեկտրոնային՝ հիմնված QR code-ի և Cash Back համակարգերի հիման վրա, ինչը կլինի անվճար բոլոր կիրառողների համար, եկամտաբեր՝ քաղաքացիների և տնտեսող՝ բիզնեսների համար, ինչպես առաջարկել էր տնտեսագետը։
Հայկ Ազատյան