fbpx
Սպորտ

Եզրափակչում Անաստասիա Գալուստյանը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը

Մինսկում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մենասահքում այսօր` հունվարի 25-ին, ելույթ է ունեցել Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը:

Վճռական փուլում Անաստասիան 24 ուժեղագույնների հետ պայքարում զբաղեցրել 22-րդ հորիզոնականը` գրանցելով 132.63 արդյունք:

Առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանը ներկայացնող Սոֆիա Սամոդուրովան՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն (213,84):

Երկրորդ տեղում ռուս Ալինա Զագիտովան է (198,34): Լավագույն եռյակը եզրափակում է ֆին Վիվեկա Լինդֆորսը (194,40):

Նշենք, որ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Սլավիկ Հայրապետյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում, 37 մրցակիցների պայքարում, գրավել էր 26-րդ տեղը և չէր կարողացել դուրս գալ եզրափակիչ:

Հայտնում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ