Fox News հեռուստաալիքի եթերում ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ երկրում գործազրկության մակարդակը կարող է վատթարանալ։
Նախարարը ընդգծել է, որ գործազրկությունը կարող է հասնել 25 տոկոսի, ինչպես Մեծ Դեպրեսիայի ժամանակ։
«Ի տարբերություն Մեծ Դեպրեսիայի, որին հանգեցրել էին տնտեսական խնդիրները, մենք փակել ենք տնտեսությունը։ Թվերը, հավանաբար, կաճեն նախքան բարելավման մեկնարկը։ Ահա թե ինչու մենք կենտրոնացել ենք տնտեսությունը վերականգնելու վրա»,-նշել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։
Մնուչինի խոսքով՝ գործազրկության «առավել խոշոր բաղադրիչը» զբոսաշրջության, մանրածախ առևտրի և ժամանցի ոլորտներն են դարձել։ Նա կանխատեսել է առավել դրական իրավիճակ ընթացիկ տարվա երրորդ և չորրորդ եռամսյակներում և «հիանալի տարի» 2021 թվականին։
Ըստ անցած շաբաթ հրապարակված տվյալների՝ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել է 14.7 տոկոս։
Աղբյուրը՝ Fox News․