Անչափահաս վարորդը ոստիկաններից փախչելու ընթացում վնասել է կայանված ավտոմեքենաները

Հրապարակող՝

parek

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ պարեկային ծառայության գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հոկտեմբերի 23-ին, ժամը 00.20-ին, Պուշկինի և Փարպեցու փողոցների խաչմերուկում նկատել են առանց համարանիշերի «ԲՄՎ» մակնիշի մեքենա:

«Ոստիկանները բարձրախոսով հայտարարել են, որ վարորդը կանգնեցնի մեքենան, սակայն նա դիմել է փախուստի՝ ճանապարհին վնասելով Պուշկինի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում կայանված ավտոմեքենաները: Պարզվել է, որ «ԲՄՎի» վարորդն անչափահաս է:

Նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենաթարմ