«Նապոլիի» ավագ Մարեկ Համշիկը կարիերան կշարունակի Չինաստանում:
31-ամյա սլովակ ֆուտբոլիստն ընդունել է «Դալյան Իֆանի» առաջարկը: Համշիկը երկուշաբթի երեք տարվա պայմանագիր կկնքի չինական ակումբի հետ և տարեկան կվաստակի 9 մլն եվրո: «Նապոլին» կստանա 15 մլն եվրո.
«Համշիկի տեղափոխության շուրջ բանակցությունները հաջող են ընթանում:
Մենք կփորձենք բավարարել խաղացողի ցանկությունները»,- ասել է Անչելոտին, ում խոսքերը մեջբերում էակումբի մամուլի ծառայությունը:
Համշիկը «Նապոլիում» հանդես է գալիս 2007 թվականից: Նա ակումբի կազմում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստն է (520), ինչպես նաև ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է (121):
Հաղորդում է armsport.am-ը։