fbpx
Սպորտ

Տուխել. Երբ Նեյմարը մարզաբազայում է, գրկում եմ նրան, իսկ երբ` ոչ, գրում եմ

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ կապ է պաշտպանում վնասվածք ունեցող հարձակվող Նեյմարի հետ.

«Երբ նա Ooredoo-ում է (մարզումային կենտրոն), ես գրկում եմ նրան, իսկ երբ` ոչ, գրում եմ նրան: Կապ եմ պաշտպանում նրա հետ, ցույց եմ տալիս, որ դեռ հավատում եմ, սպասում եմ:

Ցույց եմ տալիս, որ ես տխուր եմ նրա` կազմից բացակայելու համար:

Մենք ցանկանում ենք կապը պահել բոլորի համար, բայց Նեյմարի հետ այն չի կարելի կորցնել:
Հիմա մեծ ուշադրություն է դարձվում նրա վերականգնմանն ու յուրաքանչյուր ֆիզիոթերապևտի, բժշկի, ով աշխատում է նրա հետ»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Նեյմարը աջ ոտքի հինգերորդ մետատարզային ոսկրի վնասվածք է ստացել Ֆրանսիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի՝ «Ստրասբուրի» (2:0) հետ հունվարի 23-ին կայացած խաղում: Սպասվում է, որ բրազիլացին 10 շաբաթ բաց կթողնի` մոտ 2,5 ամիս, ու չի կարողանա օգնել ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղերում:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ