Ըստ աղբյուրի՝ եզրափակիչ սուլիչից հետո մարզիչը միանգամից լքել է մարզադաշտը, իսկ թիմը հետևել է նրան։
Հաղորդվում է, որ սա կարող է կապված լինել Անչելոտիի և ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի լարված հարաբերությունների հետ: Վերջինս վերջերս հաճախ է միջամտում թիմի մարզումային և կազմակերպչական գործընթացներին:
Նշվում է, որ Դե Լաուրենտիսը Ա Սերիայի խաղում «Նապոլիի» պարտությունից հետո մարզաբազայում գտնվող ֆուտբոլիստներին մեկ շաբաթով փակել է, ինչին դեմ է եղել Անչելոտին։ Ֆուտբոլիստներից մի քանիսը նույնիսկ կապվել են փաստաբանի հետ` դա համարելով իրենց պայմանագրային իրավուբքների խախտում։