Անցկացվել է երկաստիճան շտաբային մարզումների երկրորդ փուլը

Ամենադիտվածներ

5-րդ զորամիավորման N զորամասում շարունակվել են պահեստազորի սպաների հետ անցկացվող երկաստիճան շտաբային մարզումները:

Պահեստազորի սպաները ծանոթացել են զորահամալրման ժամանակ կցագրվող զենք-զինամթերքին, կատարելագործել մարտի ընթացքում տարբեր խնդիրների կատարման գործնական հմտությունները, ամրապնդել ներդաշնակման մակարդակը մարտական գործողություններին նախապատրաստվելիս:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

Ամենաթարմ