fbpx
Քաղաքականություն

Կարեն Անդրեասյանն հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Կարեն Անդրեասյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։

«Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային համագործակցության համար։

Ֆրանսիայի դեսպանը կարևորել է արդարադատության ոլորտի բարեփոխումները, մասնավորապես՝ ոստիկանության, պարեկային ծառայության, ներքին գործերի նախարարության ստեղծումը։ Դեսպանը հետաքրքրվել է՝ իրականցվող և իրականացվելիք բարեփոխումներով։

Արդարադատության նախարարը դեսպանին է ներկայացրել ոստիկանության, սահմանադրական բարեփոխումների իրականացման ընթացքի, քրեակատարողական համակարգի և պրոբացիայի ծառայությունում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև՝ դատական համակարգի թվայնացման, հանրային ծառայության մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված նախարարության գործառույթները։

Նախարարն անդրադարձել է նաև հակակոռուպցիոն ռազմավարությանն ու հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների ստեղծմանը։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել արդարադատության ոլորտի թվայնացման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում, ինչպես նաև հետաքրքրություն է հայտնել մասնակցելու ոստիկանության և սահմանադրական բարեփոխումների գործընթացին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ