Ապրիլի 20-ին, ժամը 14:25-ին 911 ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Գոռ-Գոշ 3-րդ թաղամասում ավտոճանապարհի մի հատվածն անձրևների հետևանքով փլուզվել էր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել էր, որ Հ-28 ավտոճանապարհից դեպի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի «Հեքիաթ» ճամբար տանող հատվածի 1-ին կմ-ին փլուզվել է (նախնական տվյալներով անձրևաջրերի հետևանքով) ճանապարհի երթևեկելի հատվածից մոտ 4 մ երկարությամբ և 2 մ լայնությամբ հատվածը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
Հայտնել է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը։