Ադելը դադար կվերցնի երգարվեստից՝ անգլերեն գրականություն սովորելու համար

Ամենադիտվածներ

Վերականգնվել է չվերթների կայանումը Զվարթնոց օդանավակայանում

Բրիտանացի երգչուհի Ադելը երկրպագուներին հայտնել է, որ պատրաստվում է դադար վերցնել երաժշտությունից և կենտրոնանալ ուսման վրա`կրթություն ստանալով անգլիական գրականության ոլորտում գրել է բրիտանական Daily Mail պարբերականը։

«Լաս Վեգասից հետո ուզում եմ անգլերեն գրականության մասնագետ դառնալ: Իսկ եթե երգարվեստում հաջողությունների չհասնեի, հաստատ ուսուցիչ կդառնայի»,- ասել է արտիստը։

Երգչուհու խոսքով՝ չի պատրաստվում համալսարան ընդունվել, այլ նախատեսում է սովորել կրկնուսույցի մոտ՝ որակավորում ստանալու համար։

«Չեմ կարծում, որ հետագայում իմ մասնագիտությամբ աշխատանք կգտնեմ։ Սակայն հիմա ափսոսում եմ, որ ավելի շուտ համալսարան չեմ ընդունվել։ Ուզում եմ այս փորձն էլ սովորել», – նշել է նա:

 

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ