Աշխարհ

TikTok-ի հնարավորություններից անհանգստացած են ամերիկացի սենատորները

ԱՄՆ Սենատի հետախուզության կոմիտեի ղեկավարները կոչ են արել հետաքննել, թե արդյոք չինացի պաշտոնատար անձանց հասանելի են TikTok-ի ամերիկյան օգտատերերի տվյալները։

Դաշնային առևտրային հանձնաժողովի նախագահ Լինա Հանին գրած նամակում սենատորները կոչ են արել մանրակրկիտ ուսումնասիրել, թե որքանով են TikTok-ում լավ պաշտպանված անձնական տվյալները։

«Մենք ի պատասխան գրում ենք, որ չինացիներն ունեն ԱՄՆ-ում օգտատերերի տվյալների հասանելիություն, ինչը մի քանի հրապարակային հայտարարությունների խախտում է»,- ասվել է նամակում։

TikTok-ը հերքում է նման մեղադրանքները՝ ասելով, որ տվյալներ չի տրամադրում Չինաստանի կառավարությանը՝ չնայած նրա գլխավոր ընկերությունը՝ ByteDance-ը, տեղակայված է Չինաստանում։

«Մենք բացահայտ ասել ենք օգտատիրական տվյալների հասանելիության սահմանափակման մասին՝ Oracle-ի հետ մեր աշխատանքի շնորհիվ»,- AFP-ի հարցմանն ի պատասխան ասել է TikTok-ի ներկայացուցիչը։ «TikTok-ը երբեք ԱՄՆ օգտատերերի տվյալները չի տրամադրել Չինաստանի կառավարությանը, եւ մենք չէինք անի դա, եթե մեզ խնդրեին այդ մասին»։

Հունիսի կեսին TikTok-ը նշել էր, որ ամերիկյան օգտատերերի մասին իր բոլոր տվյալներն այժմ պահվում են ԱՄՆ սերվերներում, որոնք կառավարվում են Oracle ամերիկյան ընկերության կողմից։

Անցած շաբաթ TikTok-ը պատասխանել էր ինը հանրապետական սենատորի հարցերին տվյալների պահպանման իր քաղաքականության մասին։

TikTok-ը հաստատել է BuzzFeed-ի հոդվածի այն պնդումները, թե Չինաստանում տեղակայված աշխատակիցներն ունեցել են ԱՄՆ օգտատերերի տվյալների հասանելիություն, բայց միայն «կիբեռանվտանգության հուսալի վերահսկման» շրջանակում»։

TikTok-ի պաշտոնյաները նաև հայտարարել են, որ չնայած ByteDance-ի ինժեներները կարող են աշխատել պլատֆորմի ալգորիթմերի հետ, նոր արձանագրությունը երաշխավորում է, որ նրանք դա կարող են անել Oracle-ի հաշվիչ միջավայրում՝ նրանից տվյալներ չկորզելով։

Նախագահ Ջո Բայդենը աշխատակազմին հանձնարարել է հաշվարկել հնարավոր վտանգը՝ կապված վեբ-կայքերի և սոցիալական ցանցերի հավելվածների օտարերկրյա պատկանելության հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ