fbpx
Հասարակություն

Չփոփոխված մնացին անպատժելի, անհաշվետու, ոչ թափանցիկ կառավարման ինստիտուտները․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-ի էջում գրառում է կատարել։

«Ռոբերտ Քոչարյանը անվտանգության երաշխիքներ է տալիս․ ինչպիսի ինքնավստահություն՝ տեղ հասանք․․․
Իրեն միակ տղամարդ հռչակածը տոտալիտար կառավարման օրինակ է բերում՝ ժողովրդավարության ինչպիսի ջատագովություն․ “դե եկ վարդապետ ու մի խենթանա”․․․
Ժողովրդից առնվազն տասը հոգու սպանածը խոսում է ժողովրդի նկատմամբ հարգանքի մասին․ ինչպիսի ցինիզմ․․․

Եվ այսքանից հետո ովքեր կարող են լինել քո կողմնակիցներն ու քո հովանավորյալները․․․
Մարդու արժանապատվությունը շարունակաբար նվաստացնող կառավարման համակարգը ՀՀ քաղաքացիները հեռացրեցին հեղափոխությամբ, բայց այդ համակարգը ստեղծողները մնացին անպատիժ, ներկա իշխանության վախվորած, անհետևողական քաղաքականության արդյունքում։

Պարոնայք իշխանություններ, այս իրավիճակը Ձեր անգրագետ, անհետևողական, ձախողված քաղաքականության հետևանքով է ստեղծվել։
Չփոփոխված մնացին անպատժելի, անհաշվետու, ոչ թափանցիկ կառավարման ինստիտուտները։
Չկարողացաք արժանի լինել ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին, ունենալով նրանց բացառիկ վստահության մանդատը։
Ավտորիտար կոռուպցիոն համակարգը խժռեց Ձեզ։

Եվ հիմա ավերակների վրա նորից իշխանության գալու հայտ են ներկայացրել համակարգային կոռուպցիայի, անպատժելի կառավարման, ազատությունները ոտնատակ արածները․․․
Իշխանությունը անպայման փոխվելու է, բայց ոչ Ձեր սցենարով․․․․
Եթե փոքր ինչ հարգանք ունենայիք ՀՀ քաղաքացիների հանդեպ, ապա գլխի կընկնեիք, որ ռևանշը ձախողված է»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/asakunts/posts/2536869289946185

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ