Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ դեռևս տեղեկություն չկա Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի երկու զինծառայողի՝ Արամայիս Տոռոզյանի և Արթուր Նալբանդյանի վերաբերյալ, որոնց հետ կապը կորել էր դեռ հուլիսի 14-ին:
«Ցավոք, դեռ որևէ տեղեկություն չունենք: Ամենօրյա ռեժիմով իրականացվում են որոնողական աշխատանքներ»,- նշել են ՀՀ ՊՆ-ից:
Այս մասին տեղեկանում ենք «Արմենպրես»-ից։