«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Իտալիայի առաջնության 24-րդ տուրիում «Միլանից» կրած տնային պարտությունը՝ 1:2 հաշվով:
Նա հայտնել է, որ ակոմբը հանդիպումը սարսափելի է սկսել:
«Սարսափելի սկսեցինք հանդիպումը և ոչինչ չէինք կարողանում անել «Միլանի» պրեսինգի դեմ: Մեկնարկային 20 րոպեներին լավ մտքեր չունեինք, թե ինչպես դիմակայել մրցակցին: Եվ դա առաջին անգամ չէ տեղի ունենում, երբ մենք հանդիպում ենք մրցակցի, որը թելադրում է իր պայմանները: Դա դժվար է բացատրել, բայց մեր վիճակագրությունը մեծ թիմերի դեմ այնքան էլ լավը չէ: Անիմաստ է հերքել, որ «Ռոման» ունի խնդիրներ»,-ասել է մարզիչը:
Այս մասին տեղեկանում ենք Football Italia-ից: