Ֆոնսեկա
Պաշտոնական․ Ֆոնսեկան գլխավորեց Միլանը
«Միլանը» հայտարարել է Պաուլո Ֆոնսեկային գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Կողմերը պայմանագիր են կնքել երեք տարի ժամկետով։ Ըստ ինսայդերների՝ Ֆոնսեկան «Միլանում» տարեկան կստանա 3,5 միլիոն եվրո: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» հետաքրքրված է նաև սաուդյան «Ալ-Իթիհադ» ակումբի մարզիչ Մարսելո Գալարդոյի ծառայություններով։ Ֆոնսեկայի նախկին թիմը ֆրանսիական «Լիլն» էր, որը պորտուգալացին գլխավորում էր 2022 թվականից։ Նախկինում…
Ֆոնսեկան հնարավոր է մնա Ա լիգայում
«Ռոմայի» նախկին մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի ծառայություններով հետաքրքրված է «Ֆիորենտինան»։ Նշվում է, որ Վինչենցո Իտալիանոյի «Ֆիորենտինայի» մարզչի պաշտոնում նշանակվելը խափանման եզրին է, քանի որ ակումբը չի կարողանում համաձայնեցնել փոխհատուցման չափը «Սպեցիայի» հետ: Այլընտրանքային թեկնածու է համարվում Ֆոնսեկան, որն ավելի վաղ հրաժարվել էր գլխավորել «Տոտենհեմը»:
Հիմա չեմ կարող ասել, որ հաջորդ մրցաշրջանում հանդես եմ գալու Ռոմայում. Մխիթարյան
Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Լացիոյի» նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակից հետո «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հռոմեական ակումբում իր ապագայի մասին։ Մխիթարյանը նշել է, որ ըստ ամենայնի, սա իր լավագույն մրցաշրջանն է «Ռոմայում»։ «Անկասկած, կցանկանայի տիտղոս նվաճել հռոմեական ակումբի հետ, բայց ոչ այս անգամ, ափսոս։ Հիմա չեմ կարող ասել, որ հաջորդ մրցաշրջանում…
Ռոման կգլխավորի Մոուրինյոն. Պաշտոնական
«Ռոման» հայտարարեց, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի հետ համաձայնության է հասել։ «Տոտենհեմից» հեռացված պորտուգալացի մասնագետը ամռանը հռոմեական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկային, որի հետ պայմանագիրը չերկարաձգելու մասին իտալական ակումբը հայտարարել էր մի քանի ժամ առաջ։ Ֆոնսեկայի պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին: Հիշեցնենք, որ «Ռոման» բոլոր մրցաշարերում չի հաղթել 6 խաղ անընդմեջ՝ կրելով…
Շնորհակալությո՜ւն, Հռոմ. Ֆոնսեկա
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հանդես է եկել շնորհակալության խոսքով: Մարզիչը շնորհակալություն է հայտնել ակումբի խաղացողներին և երկրպագուներին ՝ երկու տարվա աշխատանքի ընթացքում աջակցության համար: «Այս երկու տարվա ընթացքում մենք վերելքներ և վայրէջքներ ենք ունեցել, բայց ես միշտ տալիս էի առավելագույնը այս ակումբի և այս քաղաքի համար, որն ինձ շատ լավ ընդունեց: Ցանկանում եմ շնորհակալություն…
Միշտ ուզում եմ պրոֆեսիոնալ մնալ. Ֆոնսեկա
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան արձագանքել է այն շշուկներին, թե ինքը մոտ է հռոմեական ակումբից հեռանալուն։ Նա ասել է, որ կենտրոնացած է խաղերի վրա: «Ես մարզիչ եմ։ Ես կենտրոնացած եմ միայն խաղերի վրա։ Ես ակումբին խորհուրդներ տալու անհրաժեշտություն չունեմ։ Ես պրոֆեսիոնալ եմ։ Սիրում եմ ֆուտբոլը։ Միշտ ուզում եմ պրոֆեսիոնալ մնալ։ Կենտրոնացած եմ մրցաշրջանն ավարտելու վրա,…
Մենք չհաղթեցինք, բայց լավ խաղ ցուցադրեցինք․ Ֆոնսեկա
Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ատալանտայի» հետ: Խաղից հետո թիմ գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է ակումբի խաղի մասին։ մարզիչը նշել է, որ դժվար է խաղալ այդպիսի թիմերի դեմ։ «Մենք վճռական պահերին սխալներ թույլ տվեցինք: Մենք չհաղթեցինք, բայց լավ խաղ ցուցադրեցինք հիանալի թիմի դեմ խաղում: Մենք որոշեցինք ռիսկի դիմել…
Ֆոնսեկան ցանկանում է մնալ Ռոմայում․ La Repubblica
La Repubblica-ն հայտնում է, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան ցանկանում է մնալ հռոմեական ակումբում: Մարզչի ակումբում մնալը կախված է թիմի արդյունքներից, եթե կարողանան մրցաշրջանի ավարտին դուրս գա Չեմպիոնների լիգա, ապա ակումբի ղեկավարությունը Պաուլոյին պահելու է որպես թիմի գլխավոր մարզիչ:ֆուտբ Ներկա պահին «Ռոման» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 50 միավոր։
Անիմաստ է հերքել, որ Ռոման ունի խնդիրներ. Ֆոնսեկա
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Իտալիայի առաջնության 24-րդ տուրիում «Միլանից» կրած տնային պարտությունը՝ 1:2 հաշվով: Նա հայտնել է, որ ակոմբը հանդիպումը սարսափելի է սկսել: «Սարսափելի սկսեցինք հանդիպումը և ոչինչ չէինք կարողանում անել «Միլանի» պրեսինգի դեմ: Մեկնարկային 20 րոպեներին լավ մտքեր չունեինք, թե ինչպես դիմակայել մրցակցին: Եվ դա առաջին անգամ չէ տեղի ունենում, երբ…
Ֆոնսեկան կանգնած է հեռացման վտանգի առաջ
Եթե առաջիկա հանդիպումների ժաման «Ռոման» հաղթանակներ չտանի, ապա ակումբը կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկային: Նշվում է, որ ակումբի ղեկավարությունը պահանջում է մարզչից, որ նա անհապաղ բարելավի թիմի արդյունքները: Հայտնենք, որ «Ռոման» պարտվել է Ա Սերիայի վերջին երեք՝ «Միլանի» (0:2), «Ուդինեզեի» (0-2) և «Նապոլիի» (1-2) դեմ հանդիպումներում Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը:
Մխիթարյանը շատ կարևոր խաղացող է մեզ համար․ Ֆոնսեկա
Մխիթարյանն օր օրի բարելավում է իր խաղը: Այս մասին հայտնել է «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան Ա Սերիայի 26-րդ տուրի՝ «Կալյարի»-ի հետ խաղից հետո՝ խոսելով թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին։ «Նա շատ կարևոր խաղացող է մեզ համար: Արդյո՞ք Մխիթարյանն ու Պելեգրինին կարող են խաղալ իրար հետ. սա խնդիր է, որին մարզիչները բախվում…
Ֆոնսեկան խոսել է Մխիթարյանի խաղի մասին
Բավարարված եմ մեր թիմի խաղից։ Այս մասին ասել է իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան։ «Մենք բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք, բավարարված եմ մեր թիմի խաղից։ Ինտենսիվ և ագրեսիվ խաղ ցուցադրեցինք»,-ասել է նա Ֆոնսեկան նաև անդրադարձել է հռոմեական թիմում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին։ «Մխիթարյանի նման խաղացողները կարևոր են»,-նշել է նա։ Իտալիայի առաջնության 16-րդ տուրում…
Մխիթարյանը չի օգնի Ռոմային առաջիկա խաղում․ Ֆոնսեկա
Մխիթարյանը արդեն վերականգնվել է վնասվածքից։ Այս մասին հայտնել է իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան՝ մեկնաբանելով ընդհանուր հայտացուցում Մխիթարյանի բացակայությունը: Պորտուգալացի մասնագետը սակայն հավելել է, որ ֆուտբոլիստը պատրաստ չէ թիմին օգնել «Բրեշիա»-ի դեմ առաջիկա խաղում: «Մխիթարյանի վերականգնման գործընթացն ավարտված է, սակայն նա ընդհանուր թիմի հետ մարզվել է միայն 3 օր: Նա չի օգնի «Ռոմա»-ին առաջիկա…








