Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անկախ Կոնգրեսում հանրապետականների և դեմոկրատների հետ բանակցությունների արդյունքից` ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատը կկառուցվի: Այս մասին հայտնել է Russia Today-ը:
ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ իրենք արդեն սկսել են կառուցել ավելի լավ, ավելի ամուր և պակաս ծախսատար պատ:
Իր խոսքում Թրամփը նաև մեղադրել է դեմոկրատներին՝ հանցագործներին երկրի տարածք թողնելու համար:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ դեմոկրատների և հանրապետականների ներկայացուցիչները՝ սահմանային անվտանգության պահպանման հարցով եկել են ընդհանուր հայտարարի, որը փետրվարի 15-ին նրանց թույլ կտա խուսափել հերթական «շաթդաունից»:
