fbpx
Կառավարություն

Հաստատվել է ՀՀ Անկախության տոնի միջոցառումների հայեցակարգը

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նա հայտնել է, որ այսօր կայացել է Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի ավարտական նիստը, որի ընթացքում հաստատվել է  ՀՀ Անկախության տոնի միջոցառումների հայեցակարգը:

«Հաշվի առնելով պետական միջոցառումների կազմակերպման ոլորտում ձեռք բերված փորձն ու սահմանված բարձր նշաձողը, առաջնորդվելու ենք հետաքրքիր ու նորարարական լուծումներով՝ միաժամանակ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/aghajanyan.eduard/photos/a.2164107676966265/3420440747999612/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ