fbpx
Սպորտ

Իմ գլխավոր նպատակը Բարսելոնան է, երբ ժամանակը գա․ Չավի

Marca-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ, ներկայում «Ալ-Սադդ» ակումբի գլխավոր մարզիչ Չավին խոսել է կատալոնական ակումբը գլխավորելու մասին։

«Ես չեմ թաքցնում, որ իմ գլխավոր նպատակը «Բարսելոնան» է, երբ ժամանակը գա։ Այն իմ տունն է, ու դա երազանքի իրականացում կլինի ինձ համար։ Բայց ես հիմա կենտրոնացած եմ «Ալ-Սադդի» վրա։ Ամենից առաջ պետք է հարգել Սետյենին։ Ես թիմին լավագույնն եմ մաղթում»,- ընդգծել է Չավին։

Չավին նշել է, որ «Բարսելոնայի» խաղը երբեմն լավն է, երբեմն շատ լավն է, իսկ երբեմն՝ ոչ այդքան։ Չավիի խոսքով՝ իրեն դուր է գալիս Սետյենի գաղափարները նաև իր նախկին թիմերում։

Չավին երկարաձգել է «Ալ-Սադդի» հետ պայմանագիրը, սակայն շարունակում է մնալ «Բարսելոնան» գլխավորելու գլխավոր թեկնածուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ