fbpx
Գիտություն

Անկշռության պայմաններում քնելը նման է ջրհոր ընկնելուն․ տիեզերագնացները պատմել են երազներ չտեսնելու մասին

Ըստ տիեզերագնաց Ալեքսանդր Սկվորցովի՝ անկշռության պայմաններում տիեզերագնացներին ավելի հարմարավետ է քնել: Այս մասին հայտնում է RT-ն:

«Անկշռության մեջ շատ հարմար է քնել, հարկավոր չէ մի կողքից մյուսը թեքվել, քանի որ ամբողջ ժամանակ մնում ես կախված վիճակում», – նշել է նա:

Սկվորցովը քնելը համեմատել է ջրհոր ընկնելու հետ: Նա նշել է, որ նույնիսկ չի հիշում թե նա միջազգային տիեզերակայան թռչելիս երազներ տեսել է, թե ոչ: Երրորդ թռիչքի ժամանակ տիեզերագնացը պարբերաբար երազներ տեսել է:

Մեկ այլ տիեզերագնաց՝ Սկվորցովի գործընկեր Օլեգ Սկրիպոչկան նշել է, որ ծանրաբեռնվածության պատճառով երազներ հազվադեպ է տեսնում, քանի որ երբ ամբողջ օրը պտտվում ես, առաջնահերթություն է դառնում քո խցիկին հասնելը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ