fbpx
Հասարակություն

Աննա Հակոբյանն ու Սինգապուրի վարչապետի տիկինն այցելել են ‹‹Մեգերյան կարպետ›› գորգերի գործարան (ԼՈւՍԱՆԿԱՆԵՐ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 29-ին Երևանում` Բաղրամյան 26-ում, դիմավորել են պաշտոնական այցով Երևան ժամանած Սինգապուրի կառավարության ղեկավար Լի Սիեն Լուին և նրա տիկնոջը` Հո Չինին: Հնչել են երկու երկրների ազգային օրհներգները, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:

Այնուհետև Աննա Հակոբյանը առանձնազրույց է ունեցել տիկին Հո Չինի հետ, որին հաջորդել է այցը ‹‹Մեգերյան կարպետ›› գորգերի գործարան։

Գործարանի սեփականատեր Րաֆֆի Մեգերյանի և մարքեթինգի գծով տնօրեն Կարեն Այվազյանի ուղեկցությամբ երկու երկրների վարչապետերի տիկնայք շրջել են գործարանով, ծանոթացել կարպետների ստեղծման, մշակման պատմությանը, հետևել կարպետները գործելու ընթացքին։

Սինգապուրի վարչապետի տիկնոջն առանձնահատուկ հետաքրքրել է Արևմտյան Հայաստանից բերված ‹‹Վահան›› գորգի պատմությունը։ Տիկին Չինը մասնակցել է նաև նորավարտ արցախյան Վարդագորգի կտրմանը։ Գործարանում երկու երկրների կառավարությունների ղեկավարների տիկնայք հետևել են նաև լավաշի թխման գործընթացին, համտեսել հայկական պանիր, հալվա, մեղր ու գաթա։

Այցի ավարտին Րաֆֆի Մեգերյանը տիկին Հո Չինին է նվիրել Արարատ լեռան պատկերով գորգ։ Շնորհակալություն հայտնելով նվերի համար, Սինգապուրի վարչապետի տիկինը ասել է, որ տեսել է սարը երկնքում, երբ օդանավը վայրէջք էր կատարում Երևանում և շատ է տպավորվել լեռան գեղեցկությամբ։

????????????????????????????????????

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ