ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Բելիզի հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոունի հետ ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Գրեմմիի կրկնակի դափնեկիր ջութակար Պինխաս Ցուկերմանի համերգին։
Համերգի ընթացքում հնչել է Լյուդվիգ վան Բեթհովենի Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար ռե մաժոր և Սիմֆոնիա թիվ 2 ստեղծագործությունները։
Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից: