fbpx
Ժամանց

Բեյոնսեն հանդես կգա համերգով

Վերջերս Բեյոնսեն նոր ալբոմ է թողարկել, իսկ այժմ լուրեր կան, որ չորս տարվա դադարից հետո երգչուհին առաջին անգամ հանդես կգա համերգով։

Ջեյ Զիի կինը կերգի Դուբայի բեմում։ Փոփ-դիվան ելույթ կունենա Atlantis The Palm հյուրանոցում կայանալիք միջոցառման ժամանակ: Երկրպագուների հետ հանդիպումը կկայանա հունվարի 21-ին։ «Սա կլինի Բեյոնսեի առաջին կենդանի շոուն այն բանից հետո, երբ 2018 թվականի դեկտեմբերին նա ելույթ ունեցավ Յոհանեսբուրգում կայացած Global Citizen փառատոնում», – The Sun-ին ասել է աղբյուրներից մեկը:

Օրերս հայտնի դարձավ, որ Բեյոնսեն Grammy 2023-ի հավակնորդներից մեկն է։ Երգչուհին նոմինացված է հետևյալ անվանակարգերում՝ «Տարվա երգ», «Տարվա ձայնագրություն», «Տարվա ալբոմ», «Լավագույն էլեկտրոնային/պարային ձայնագրություն», «Լավագույն պար/էլեկտրոնային ալբոմ», «Լավագույն երգ վիզուալ մեդիայի համար»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ