fbpx
Քաղաքականություն

Աննա Նաղդալյանը` ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար նշանակելու հարցի մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր` մայիսի 21-ին կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողներից մեկի հարցին, թե ՀՀ ԱԳՆ-ն ինչպես է վերաբերվում այն հաղորդագրություններին, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում մայիսի 22-ին որոշվելու է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասին 2020թ. հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու հարցը:

Աննա Նաղդալյանի խոսքով՝ կոնկրետ անձի խնդիր չկա, քանի որ նա իրականացնելու է ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական որոշումները, հետևաբար` ի զորու չէ իրականացնել ինքնուրույն քաղաքականություն:

Ըստ էության՝ ԱԳՆ խոսնակը չի պատասխանել հայկական կողմի վերաբերմունքի և դիրքորոշման հարցին: Նաղդալյանն ասել է, որ բոլոր դեպքերում 2020թ. հունվարից Բելառուսի ներկայացուցիչն է լինելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, իսկ անձի խնդիր Հայաստանը կդնի, եթե քննարկումերի ժամանակ դրա անհրաժեշտությունը տեսնի:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ