fbpx
ՏՏ

Աննախադեպ առաջընթաց է տեղի ունեցել հայ-ռուսական բարձր տեխնոլոգիական համագործակցության շրջանակներում․ նախարար

ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իր ֆեյսբության էջում գրառում է կատարել․

«Աննախադեպ առաջընթաց է տեղի ունեցել հայ-ռուսական բարձր տեխնոլոգիական համագործակցության շրջանակներում։

Հայ-ռուսական միջկառավարական 19-րդ նիստի շրջանակներում հայկական և ռուսական ընկերությունների համատեղ ծրագրերի իրականացման նպատակով ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել հետևյալ ուղղություններով՝

հաջորդ սերնդի կապի 5G համակարգեր,
արհեստական բանականություն,
միկրոէլեկտրենիկա (նախագծում և տեստավորում), 
ռադիոէլեկտրոնիկա (նախագծում և տեստավորում),
արդյունաբերական իրերի ինտերնետ (IIoT),
թվայնացում, և այլ ուղղություններով :

Անդրադարձ է եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև գործող միակ ցամաքային ճանապարհի՝ Վերին Լարսի թեմային, որի անխափան թողունակությունը անչափ կարևոր է մեր երկրի համար։

Ռուսական կողմը տեղեկացրել է, որ Վերին Լարսի անցակետի թողունակությունը ավելացնելու նպատակով նախատեսում է իրականացնել 2019-2021 թվականների Վերին Լարսի վերակառուցման ծրագիր»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ