Իսրայելական Israel Aerospace Industries LTD ընկերությունը ներկայացուցչություն է բացել Ադրբեջանում: Այս մասին Интерфакс գործակալությանը հայտնել են Հարկերի նախարարությունից:
«Israel Aerospace Industries LTD ընկերության ներկայացուցչությունն Ադրբեջանում գրանցվել է օգոստոսի 22-ին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է նաև, որ ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Իսրայելի քաղաքացի Բրաիման Զեևը։
Համաձայն իսրայելական լրատվամիջոցների տվյալների՝ Israel Aerospace Industries-ն ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ։ Մասնավորապես, Ադրբեջանը նրանից գնել է Harop անօդաչու թռչող սարքեր և այլ սարքավորումներ: