Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել նոր հայցադիմում

Ամենադիտվածներ

,
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել նոր հայցադիմում

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության կողմից ներկայացված հերթական հայցադիմումը, որը վերաբերում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը։ Հայցադիմումը ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի «Արարատյան» մաքսատուն-վարչության նախկին գլխավոր մաքսային տեսուչ Սամվել Մանվելի Հովեսյանի և նրան փոխկապակցված անձի դեմ։

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել 3 անշարժ գույք, 1 գույքի գնման իրավունք, 1 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, ինչպես նաև 30 միլիոն 581 հազար դրամ ներդրված ավանդի գումար։ Բացի այդ, ներկայացվել է պահանջ 1 միլիոն 759 հազար դրամի փոխառության իրավունքի ապօրինի մասի, 945 հազար դրամի ապօրինի եկամուտների մնացորդի և 22 միլիոն 661 հազար դրամի վերաբերյալ, որը 2017-2025 թվականների ընթացքում չի հիմնավորվում օրինական եկամուտներով։

Հայցադիմումը հիմնված է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի վրա։ Գործը ներկայումս գտնվում է Հակակոռուպցիոն դատարանի վարույթում, և դատական գործընթացները շարունակվում են։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ