Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Իտալիայի Ա Սերիայի 5-րդ տուրի շրջանակներում «Ինտերը» մրցեց «Լացիոյի» հետ ու նվազագույն հաշվով կարողացավ հաղթանակի հասնել։
Սա ռեկորդային էր միլանյան ակումբի համար․ «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին հաջողվեց 5-րդ անընմեջ հաղթանակը պարգևել միլանյան ակումբին, որը բացառիկ ցուցանիշ է թիմի պատմության մեջ։
Ինտերն այս պահին միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։