Այսօրվա ԱԺ նիստի ընթացքում կարճ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա ասաց, որ իր աշխատասենյակում անընդհատ իմանում է, որ իր անունն են տալիս և որոշեց գալ ու խոսել։
Սիմոնյանը նշեց, որ ժողովուրդը հոգնել է ԱԺ-ում հնչող կենցաղային մակարդակի վեճերից և ցանկանում է այդտեղ տեսնել օրենսդրական նախաձեռնություններ։ Նա կոչ արեց ընդդիմությանը՝ մնալ կառուցողական դաշտում։
ԱԺ նախագահն ասաց նաև, որ հակառակ պարագայում անուն առ անուն ու նախադասություն առ նախադասություն կասի այն ամեն ինչը, ինչը բոլերը գիտեն ընդդիմադիր գործիչների, քաղաքական գործիչների, նախկինում նախագահի պաշտոնը զբաղեցնողների ու իրենց շրջապատի մասին։
Սիմոնյանը իր խոսքի վերջում դիմելով ընդդիմությանը ընդգծեց, որ չստիպեն իրենց մտնել այդ դաշտ, որովհետև այդ դաշտում իրենք (ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը-խմբ․) առաջիկա 50 տարին պարտված են լինելու։