fbpx
Սպորտ

Եվրոպական խաղեր․ Անուշ Գրիգորյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Մինսկում (Բելառուս) ընթացող Եվրոպական խաղերի մրցումային երրորդ օրը պայքարի դուրս եկավ բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը (51 կգ)։

Անուշը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ մրցելով Չեխիայի ներկայացուցիչ Նելա Ֆրեյհերովայի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տոնեց։

Այս քաշային կարգի 1/4 եզրափակիչի մենամարտերը կայանալու են հունիսի 26-ին։

Անուշը մրցելու է Լեհաստանի ներկայացուցիչ Սանդրա Դրաբիկի հետ։

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ