Մայիսի 15-ին, 5-րդ զորամիավորման պատրաստության պլանի համաձայն, վարչակազմի և շտաբային ստորաբաժանման հետ անցկացվել են «Անվտանգության օր» թեմայով պարապմունքներ:
Բացազատված ուսումնական կետերի ղեկավարների հետ անցկացվել է հրահանգչամեթոդական պարապմունք, ստուգվել նրանց պատրաստվածության մակարդակը:
Ամենօրյա ծառայության անվտանգության կանոնների արդյունավետ ուսուցման նպատակով ընտրվել են հիմնականում առօրյա զինվորական գործունեությանը վերաբերող թեմաներ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։