«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի անցկացումը խափանման սպառնալիքի տակ է՝ պաղեստինաիսրայելական հակամարտության պատճառով։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը։
Մրցույթը պետք է անցկացվի Թել-Ավիվի հյուսիսային մասում։ Այժմ կազմակերպիչներն ու երկրի իշխանությունները փորձում են հանդիսատեսին ու մասնակիցներին ապահովել անվտանգության բոլոր հնարավոր միջոցներով։
Մրցույթի խափանման սպառնալիքն առաջացել է այն բանից հետո, երբ մարտի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման՝ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանության ճանաչման մասին։
64-րդ «Եվրատեսիլը» ծրագրված է անցկացնել մայիսի 14-18-ը։