fbpx
Աշխարհ

Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական քննարկումն է ունեցել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հարցով:

Նա երկրի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ինչպես նաև Հեռավոր Արևելքում և Հարավարևելյան Ասիայում երկրի շահերի ապահովումը։

«Քննարկենք իրավիճակը, որը տեղի է ունենում մեր սահմաններին շատ մոտ, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,- ասել է նա։ Պուտինը նշել է, որ Անվտանգության խորհուրդը պլանային կարգով նաև «կանդրադառնա Հեռավոր Արևելքում իրավիճակին, Ռուսաստանի շահերի ապահովմանը Հեռավորարևելյան տարածաշրջանում և Հարավարևելյան Ասիայում»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ