fbpx
Քաղաքականություն

Մոսկվան ձգտում է չեզոք մնալ այս հակամարտության մեջ՝ Հայաստանին թողնելով առանց արտաքին աջակցի. Սարգսյան

Բրիտանական հայտնի Financial Times պարբերականին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ասել է` Ռուսաստանը Հայաստանում ունի ռազմաբազա, որը տեղակայված է թուրքական սահմանին մոտ, ինչպես նաև՝ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր, որը չի ներառում Լեռնային Ղարաբաղը:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ ասել է, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա այդ համաձայնագրի դրույթներին, եթե Հայաստանն ինքը հարձակման ենթարկվի. այս մասին նա ասել է մարտերի բռնկումից 11 օր անց: Ռուսաստանը սերտ կապեր ունի նաև Ադրբեջանի հետ և կարևոր առևտրային ու ռազմական հարաբերություններ Թուրքիայի հետ: Մոսկվան ձգտում է չեզոք մնալ այս հակամարտության մեջ՝ Հայաստանին թողնելով առանց ուժեղ արտաքին աջակցի: «Մենք կարիք ունենք Ռուսաստանի ավելի մեծ ճնշման: Հուսով եմ, որ ավելի շատ ճնշում կլինի Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից»,-հավելել է պարոն Սարգսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ