fbpx
Մարզեր

Ապագա համայնքում համայնքապետի արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Կառավարության ապրիլի 25-ի նիստի ընթացքում տարածքային կառավարման և զարգացման նախարարության առաջարկով որոշում կայացվեց, որ Արմավիրի մարզի Ապագա համայնքում հունիսի 9-ին կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։

Որոշման նախագծում նշվում է, որ Ապագայի ղեկավար Արտաշես Բարսեղյանը փետրվարի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա այդ պաշտոնին էր ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ի ընտրություններով։ Նրա հրաժարականից հետո մարտի 1-ին համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրություն, որն էլ Արմավիրի մարզպետի միջոցով ներկայացվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ