fbpx
Արցախ

Ալիևի կարգադրությամբ՝ ապամոնտաժվել է օկուպացված Վանք գյուղի պետհամարանիշներով հայտնի պատը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ՝ ադրբեջանցիներն ապամոնտաժել են օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի պետհամարանիշներով հայտնի պատը, որն Արցախյան ազատամարտում հայերի հաղթանակների մասին վկայող խորհրդանիշներից մեկն է համարվում։

Ալիևը համապատասխան կարգադրությունը տվել է այսօր՝ նոյեմբերի 7-ին, կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի և որդու՝ Հեյդար Ալիևի հետ օկուպացված Վանք գյուղ այցելությունից հետո։

Նշենք, որ հայտնի պատին Արցախյան պատերազմի ընթացքում հայկական կողմի ազատագրած տարածքներում հակառակորդի թողած քաղաքացիական ու ռազմական մեքենաների պետհամարանիշներն էին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ