fbpx
Սպորտ

Ռեալը հետաքրքրված է ԱՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստի ծառայություններով

Հարձակվող Ալեքսանդր Իսակը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Նյուքասլին», հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տրանսֆերային ցուցակում։

Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։

Արքայական ակումբը կենտրոնական հարձակվողների պակաս է զգում և շվեդ ֆուտբոլիստին դիտարկում է որպես հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակներից մեկը։

Ամենայն հավանականությամբ, մադրիդյան գրանդն այս տրանսֆերի հնարավորությունը կդիտարկի, եթե չկարողանա համաձայնության գալ Կիլիան Մբապեի հետ պայմանագրի շուրջ։

Այս մրցաշրջանում 24-ամյա սկանդինավացին 8 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում և դարձել է 6 գոլի հեղինակ (մեկը 11 մետրանոցից): Ալեքսանդրի տրանսֆերային արժեքը կազմում է 70 մլն եվրո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ