fbpx
Երևան

Երևանում ապամոնտաժվում են առանց թույլտվության գովազդային նյութերը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կենտրոն վարչական շրջանի Facebook-ի պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակվել, որոնց կից գրված է․

«Ապամոնտաժվում են առանց համապատասխան թույլտվության, օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գովազդային նյութերը։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի Գովազդի բաժնի և Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցների կողմից համատեղ կատարված ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել և ապամոնտաժվել են վարչական շրջանի մի շարք փողոցներում և շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը:

Հորդորում ենք տնտեսվարողներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց և առանց արտաքին գովազդի թույլտվության գովազդային նյութեր տեղադրելուց`վարչական տուգանքներից խուսափելու և պատասխանավության չենթարկվելու համար:

Հիշեցնենք, որ մինչև արտաքին գովազդ տեղադրելը անհրաժեշտ է ստանալ համապատասխան թույլտվություն»։

https://www.facebook.com/kentronofficial/posts/3461819113863137

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ