Հասարակություն

Ապարան խոշորացված համայնքում շարունակվում են սուբվենցիոն ծրագրերը

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը հայտնե է, որ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ ընթանում են Ապարան խոշորացված համայնքի Քուչակ բնակավայրի մանկապարտեզի տարածքի բարեկարգման աշխատանքները։

«Ծրագրով նախատեսված է ասֆալտապատել մանկապարտեզին հարակից շուրջ 600 քմ տարածք. այս պահին իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ:

Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում ընդհանուր 296 մլն 721 հազար դրամ արժեքի ասֆալտապատման ծրագիր է իրականացվում. շինարարական աշխատանքների գումարը 287 մլն 503 հազար դրամ է:

Սուբվենցիոն ծրագրով ֆինանսավորման 45%-ը ՀՀ Կառավարության ներդրումն է, 55%-ը կներդրվի համայնքային բյուջեից:

Համայնքի բյուջեից իրականացվող ֆինանսավորման չափաբաժնում առկա է նաև համայնքի բնակիչների ներդրումը՝ վճարված հարկերի տեսքով:

Ծրագրում ներառվել են Ապարան քաղաքի 5 փողոց, 6 բազմաբնակարան շենքերի բակեր, արվեստի դպրոցի բակը և 13 բնակավայրերի ընդհանուր 28714.5 քմ մակերեսով ճանապարհներ:

Ապարան քաղաք

Գրիբոյեդովի փողոց՝ 2463.1 քմ
Մաշտոցի փողոց՝ 1644 քմ
Հերոսամարտի փողոց՝ 1648.5 քմ
Նելսոն Ստեփանյան փողոց՝ 2581.1 քմ
Սասունցի Դավթի փողոց՝ 2052.6 քմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ