fbpx
Աշխարհ

Հերթական ապատեղեկատվությունը՝ ադրբեջանական աղբյուրների կողմից

Ադրբեջանական տելեգրամ ալիքներով ակտիվորեն տարածվում է հերթական ապատեղեկատվությունը, որ առաջիկայում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ եռակողմ փաստաթուղթ է ստորագրվելու։

Մեր տեղեկություններով՝ միջանցքների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներից սպրդող ցանկացած հրապարակում կեղծիք է, որով փորձում են մանիպուլացնել և ապակողմնորոշել հայ հանրությանը։ Այս մասով հայկական և ռուսական կողմի նախորդիվ արված պաշտոնական պարզաբանումները շարունակում են մնալ ուժի մեջ։

Հայկական կողմն իր դիրքորոշումներին մնացել է հավատարիմ, իսկ դեռևս նոյեմբերի 6-ին ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ընդծված էր նաև ՌԴ-ի դիրքորոշումը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն տարածած հայտարարությունում կար հետևյալ ձևակերպումը՝ «ԶԼՄ-ներում տարածված այսպես կոչված Զանգեզուրյան միջանցք», ինչը ի ցույց դրեց ՌԴ դիրքորոշումը, որ ՌԴ-ի համար նույնպես անընդունելի են միջանցքի մասին անգամ քննարկումները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ