fbpx
Քաղաքականություն

ԱՊՀ երկրների հերթական հանդիպումը կկայանա Աշխաբադում հոկտեմբերի 10-ին

ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա Աշխաբադում հոկտեմբերի 10-ին: Այդ մասին ապրիլի 5-ին Մոսկվայում հայտարարել է ԱՊՀ-ի գործկոմի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը խորհրդի ընդլայնված նիստում:

«Պատվիրակությունների ղեկավարները նեղ կազմով հանդիպմանը կարծիքներ փոխանակեցին միջազգային օրակարգի հրատապ խնդիրների և Համագործակցության շրջանակում փոխգործակցության շուրջ: Կայացած բանավեճի վերջում հավանություն տրվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու 80-ամյակի կապակցությամբ հայտարարության նախագծին, որոշում ընդունվեց ԱՊՀ-ի պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև գործընկերության ակտիվացմանն ուղղված գործողությունների ծրագրի վերաբերյալ»,- ասել է Լեբեդևը:

«Որոշվել է ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստն անցկացնել Աշխաբադում հոկտեմբերի 10-ին՝ ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհրդի նիստի նախօրյակին»,- հավելել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ