ԱՊՀ-ն անհաջողակների ակումբ է ու ոչնչի ընդունակ չէ։ Այսպիսի բնորոշում է տվել Ուկրաինայի վարչապետի՝ եվրոպական ու եվրատլանտյան գծով տեղակալ Դմիտրի Կուլեբան: Նա նշել է, որ դրա համար էլ իրենք պետք է հարեն եվրոպական կողմին։
«Մենք պետք է ձգտենք «հաջողակների ակումբ»։ ԱՊՆ-ն այն մարդկանց ակումբն է, որոնք այդպես էլ չկարողացան քաղաքակիրթ բաժանվել»,- ասել է փոխվարչապետը:
Ապա նա շեշտել է, որ դա իր անձնական կարծիքն է, ոչ թե Ուկրաինայի պետական դիրքորոշումը։