fbpx
Աշխարհ

ԱՊԼ-ն դատապարտել է ԱՄՆ հայտարարությունը իսրայելական բնակավայրերի վերաբերյալ

Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարները դատապարտել են ԱՄՆ վարչակազմի այն հայտարարությունը, որ Վաշինգտոնն այլեւս միջազգային իրավունքի խախտում չի համարում իսրայելական բնակավայրերը: Այս մասին հաղորդում է AP-ը:

ԱՊԼ գլխավոր քարտուղար Աբուլ Գեյթը հայտարարել է, որ որոշումն անարդարացի և չհիմնավորված է:

«ԱՄՆ-ը կորցրել է Իսրայելի եւ պաղեստինցների միջեւ չեզոք արբիտրի իր դերը»,-ասել է նա:

Հրապարակավ հայտարարելով պաղեստինցիներին աջակցելու մասին՝ որոշ արաբական պետություններ, օրինակ՝ Սաուդյան Արաբիան, աննկատ սկսել են սերտ կապեր հաստատել Իսրայելի հետ՝ Իրանի հետ մրցակցության ֆոնին:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները հրաժարվում է նախորդ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հայտարարություններից, ըստ որոնց՝ Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում Իսրայելի բնակեցման քաղաքականությունը միջազգային իրավունքի խախտում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ