fbpx
Իրավական
18:40 14/02/2020

Ապօրինի ծառահատման դեպք Ալավերդիում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Տեսանկարահանումն արել է ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներից մեկը։

Բենզասղոցով ծառ հատողը Ալավերդի քաղաքի 27-ամյա բնակիչ է։ Թումանյանի բաժնի ոստիկաններն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ անտառում ապօրինի ծառ են հատում, ուստի եկել ու փայտահատին, այսպես ասած՝ գործի վրա բռնել էին։ Տարածքում հայտնաբերվել է նաև երիտասարդի կողմից շահագործվող բեռնատար՝ բարձված մի քանի խորանարդ մետր փայտանյութով, որի վերաբերյալ փաստաթղթեր չեն եղել։ Երիտասարդը բերման է ենթարկվել, բեռնատարը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, բենզասղոցն էլ առգրավվել է։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ