fbpx
Սպորտ
18:40 14/02/2020

Առաջին խմբի ակումբներն առաջին անգամ կմասնակցեն արտոնագրման գործընթացին

Հայ տեսուչը նշանակում է ստացել ԵՎՐՈ-2020-ի հանդիպումներից մեկի համար (ԼՈւՍԱՆԿԱՐ)

Մեկնարկում է ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2020/21 մրցաշրջանը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ ներդնում է ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման գործընթացը:

Վերոնշյալ գործընթացին մասնակցությունն ու համապատասխան արտոնագրի ստացումն ակումբների համար այսուհետ պարտադիր պահանջ է ՀՀ Առաջին խմբի առաջնության մասնակցության համար։ Մասնավորապես, այն ակումբները, որոնք չեն մասնակցի արտոնագրման գործընթացին և/կամ չեն ստանա արտոնագիր, հնարավորություն չեն ունենա մասնակցելու ՀՀ Առաջին խմբի 2020/21 մրցաշրջանի՝ ամռանը մեկնարկող առաջնությանը:

ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն ս.թ. ապրիլի 13-ին կայանալիք նիստի ընթացքում կքննի ակումբներին արտոնագիր շնորհելու հարցը: ՀՀ Առաջին խմբի 2020/21 մրցաշրջանի առաջնությանը իրավունք կունենան մասնակցելու միայն այն ակումբները, որոնք ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի կողմից վերոնշյալ նիստի ընթացքում կստանան համապատասխան արտոնագիրը:

Այդ առնչությամբ ՀՖՖ Արտոնագրման բաժինը կազմակերպում է սեմինար-հանդիպում բոլոր այն ակումբների հետ, որոնք ցանկություն կհայտնեն մասնակցելու ՀՀ Առաջին խմբի 2020/21 մրցաշրջանի առաջնությանը: Վերոնշյալ հանդիպումը տեղի կունենա ս/թ փետրվարի 21-ին՝ ժամը 15:00-ին՝ ՀՖՖ գրասենյակի 4-րդ հարկի դահլիճում: Հանդիպմանը պետք է ներկայանան յուրաքանչյուր ակումբի արտոնագրման պատասխանատուները, այսինքն՝ այն անձինք, ովքեր մրցաշրջանի ընթացքում զբաղվելու են ակումբի արտոնագրային հարցերով:

Մինչ այդ հարկավոր է ծանոթանալ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման կանոնակարգին (2020թ. խմբագրություն):

Այն ակումբները, որոնք ցանկանում են մասնակցել ինչպես ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման 2020/21 մրցաշրջանին, այնպես էլ սեմինար-հանդիպմանը, պետք է հաստատեն իրենց մասնակցությունը՝ լրացնելով հետևյալ դիմում-հայտը: Հարկավոր է հայտը տեղադրել ակումբի պաշտոնական բլանկի վրա, լրացնել համապատասխան բաց թողնված դաշտերը և PDF տարբերակով ուղարկել ՀՖՖ Արտոնագրման բաժնի licensing@ffa.am էլ. հասցեին` մինչև 2020 թվականի փետրվարի 20-ը ներառյալ:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՖՖ Արտոնագրման բաժին։

Գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ